Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվել է
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվել է
Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանում իր ելույթի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
«Սա մեծ պատիվ է ինձ համար՝ մեծ և հրաշալի օր։ Նոր սկիզբ է», - հավելել է նա։
Քնեսեթում իր ելույթից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Եգիպտոս՝ Գազայի պատերազմը դադարեցնելու գագաթնաժողովին մասնակցելու համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
