Այդ օրն ամեն ինչ սխալ էր. Մխիթարյանը կիսվել է հուշերով
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը վերհիշել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության ՊՍԺ-ի դեմ կայացած եզրափակիչը, որտեղ փարիզյան ակումբը 5:0 հաշվով պարտության մատնեց «Ինտերին»։
««Բավարիայի» և «Բարսելոնայի» դեմ կայացած չորս հիանալի խաղերից և այդ թիմերի արգելքը հաղթահարելուց հետո մենք կարծում էինք, որ կհաղթենք նաև ՊՍԺ-ին: Բայց եզրափակիչի օրն ամեն ինչ սխալ էր՝ առավոտից մինչև վերջին պահը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
