Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ
ԵղանակՀանրապետության շրջանների մեծ մասում հոկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում` ձնախառն անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում հոկտեմբերի 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
