Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության

Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին․ Բացահայտում է ինքը՝ պատգամավորը

Հանդիպում

Ինչո՞ւ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա գործընկեր Հակոբ Ասլանյանը չեն միանում իմպիչմենտի գործընթացին հարցին պատասխանում է Հովիկ Աղազարյանը․

-Երբ վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնությունն սկսվեց, ո՛չ «Պատիվ ունեմ»-ը, ո՛չ «Հայաստան» դաշինքը չմիացան նախաձեռնությանը, իսկ ես ու Ասլանյանը հանդես եկանք նախաձեռնությամբ։ Մի որոշ ժամանակ հետո նոր միայն նրանք հանդես եկան նախաձեռնությամբ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրենք չմիացան այդ ժամանակ, որովհետև գտնում էին, որ Մարուքյանը Փաշինյանից չի տարբերվում։ Բացի այդ, ասում էին, որ Աղազարյանն ու Ասլանյանը հանդիսանում են նրա պրոյեկտը։ Մենք էլ մեր անհանգստությունն ունենք, որ եթե իրենց իշխանությունների ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, հետևաբար՝ իրենք հիմա ուզում են ոչ թե Փաշինյանին հեռացնել, այլ վերցնել իշխանությունը։ Հիմա այս հակասությունը ո՞նց լուծենք։
Դրա համար մենք առաջարկել ենք միանալ մեր թեկնածուին ու քննարկել բոլոր նախապայմանները, որպեսզի նրանց անհանգստությունները փարատվեն, ընդամենը 6 ամսով ստեղծել հավասարակշռված կառավարություն, որ որևէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա։ Փաշինյանն էլ 6 ամիս կհանգստանա, ու բոլորս կգնանք ընտրությունների։ Ստեղծենք մի վիճակ, որ կարողանանք գնալ արդարացի, թափանցիկ ընտրությունների։ Իսկ եթե հիմա կառավարությունը տանք մի քաղաքական ուժի, այն էլ պատմություն ունեցող, (շատ դրվագներում ոչ դրական պատմություն) բա դրա հետևանքնե՞րը։ Դրա համար խնդրում ենք, որ իրենք միանան մեր նախաձեռնությանը, և բոլոր նախապայմանները հասկանանք, քննարկենք։

Պատգամավորի խոսքերով․

-Ես պետք է հստակ իմանամ՝ իմպիչմենթի միջոցով Փաշինյանին հեռացնելու ենք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի արդար ու մաքուր հենքի վրա 2026-ին գնա ընտրությունների՞, թե՞ Փաշինյանին հեռացնելու ենք՝ իշխանությունը Հանրապետականին տալու համար։ Ես չեմ երազում իշխանություն տալ Հանրապետական կուսակցությանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ