«Ընդհանուր առմամբ` գնդակը բավականին լավ էինք վերահսկում: Հայաստանի ազգային հավաքականը լավ էր պաշտպանվում, վտանգավոր հակագրոհներ ձեռնարկում: Նրանք ունեն բարձրորակ ֆուտբոլիստներ, մեծ դժվարությամբ հաղթեցինք:
Երևանյան մրցավեճում բարդ կլինի Հայաստանի հավաքականին հաղթելը: Նույնիսկ ոչ-ոքի գրանցելն է բարդ լինելու»,- ասել է իտալացի մասնագետը։
Հայաստանի հավաքականը Հունգարիայի թիմին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի նոյեմբերի 13-ին:
