Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Պետք է աշխատենք գոլային պահերն օգտագործելու ուղղությամբ. Մելիքյան

Սպորտ

 Հունգարիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում 2:0 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփեց խաղը.

«Կարող էինք միավոր վաստակել, բայց մեր հնարավորությունները չօգտագործեցինք: Շատ եմ ափսոսում: Շատ գոլային պահեր ունեինք: Չեմ կարող ասել, որ մրցակիցն արժանի չէր հաղթանակի, շնորհավորում եմ նրանց: Պետք է շուտ մոռանանք այս պարտությունը և պատրաստվենք Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին:

Եթե պարտվել ենք, ուրեմն խնդիրներ կան, կփորձենք լուծել: Կարևորը` մեզ մոտ շատ բան ստացվում էր` պաշտպանվել, լավ գրոհել: Կաշխատենք խնդիրները լուծել:

Չունենք թիմում մաքուր «9» համար, որը կարող է գոլեր խփել: Պետք է աշխատենք գոլային պահերն օգտագործելու ուղղությամբ:

Դրական եմ համարում մեր հավաքականում տիրող մթնոլորտը, միասնականությունը, մեր երկրպագուների աջակցությունը, նրանք այսօր շատ էին ստադիոնում: Հաջորդ խաղի համար պետք է հենվել այս կարևոր հանգամանքների վրա»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ