ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՄԱՐՏԻՐԻՍՅԱՆԸ ԵՎՍ ՄԵԴԱԼ ՉՆՎԱՃԵՑԻՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱԱ - ՈՒՄ
ՍպորտՖյորդեում ընթացող Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում, երեկ Հայաստանի հավաքականը նորից չի կարողացել մեդալ նվաճել։ Մինչև 110 կգ քաշայինների կարգի պոկում վարժությունը նախ սկսել է ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, բայց 185 կգ ֊անոց մոտեցումն անհաջող է եղել, երկրորդ անգամից նա չի կարողացել քաշը պահել գլխավերևում։ 187 կգ ֊ը, Մարտիրոսյանը մեծ դժվարությամբ բարձրացրել է, սակայն մոտեցումը 2 մրցավար չի հաշվել, բողոքարկումն էլ չի օգնել մեր ծանրորդին։ Այս տարվա Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ևս ձախողել է առաջին 2 մոտեցումներն ու 186 կգ ֊անոց ծանրաձողը վայր գցել։ Բարեբախտաբար, նա մինչև վերջ պայքարել է ու վերջապես կարողացել իրեն ենթարկել 187 կգ ծանրաձողը։ Պոկումը Կարապետյանը ավարտել է 3֊րդ տեղում ու փոքր բրոնզե մեդալ նվաճել։ Հրումը հայ ծանրորդը սկսել է 220 կգ ֊ից ու պահել գլխավերևում։ Երկրորդ մոտեցման համար Կարապետյանը 5 կգ ֊անոց քայլ է կատարել սակայն 2 անգամն էլ ձախողել է։ Բարձրացնելու դեպքում նա կարող էր տեղ գտնել պատվո հարթակին, սակայն թեժ մրցակցության պայմաններում մրցակիցներն ավելի ուժեղ են գտնվել ու մեդալը ձեռքից բաց չեն թողել։ Կարապետյանը երկամարտի 407 կգ ֊ով 4֊րդ տեղն է գրավել։ Աշխարհի չեմպիոնի կոչումը 2 համաշխարհային ռեկորդ նվաճեց Ակբար Ջուրաևը /ուզբեկ /, երկամարտում հավաքելով 428 կգ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
