Իսրայելի ավիացիան «արդուկող» հարվածներ հասցնել Լիբանանին. Պատերազմի ավարտը Նեթանհայույին բանտ կտանի (Տեսանյութ)
ՎերլուծությունՄերձավոր Արեւելքում Թրամփի խոստացած «հավերժ խաղաղության» ալիքները դեռ շարունակում են տարածվել, որ Նեթանյահուն շտապեց ի ցույց դնել, որ ՄՆ նախագահի նման հայտարարությունները գոե իր համար արժեք չունեն: Ամեն դեպքում, Գազայում զինադադար կոչվածը նոր միայն կամաց-կամաց ուժի մեջ է մտնում, որ Իսրայելի ավիացիան սկսեց «արդուկող» հարվածներ հասցնել Լիբանանի հարավին։
Սա ավելորդ անգամ հաստատում է փորձագիտական այն գնահատականը, որ բավական է մի ճակատում, այս դեպքում՝ Գազայի հատվածում պատերազմը սկսի մարել, որ Թել Ավիվն անմիջապես «վերակենդանացնի» մյուսը։ Եթե ոչ Պաղեստինը, ապա Լիբանանը, եթե ոչ Լիբանանը, ապա Իրանը, Սիրիան։
Պատերազմը պետք է անվերջ լինի և երբեք չավարտվի։ Սա միայն գաղափարախոսության հարց չէ, այլև Նեթանյահույի կառավարության իշխանությունը կառչելու բանալ ցանկությունը։ Պատերազմից դուրս գալում պես Իսրայելը պետք է ընտրությունների գնա։ Իսկ ընտրություններում, անգամ իսրայելյան փորձագետներն են Նեթանյահուի եւ նրա մերձավոր զինակիցների շանսերը գործնականում զրոյական գնահատում: Նաեւ վստահ են, որ պաշտոնը թողնելու հաջորդ օրն իսկ Նեթանյահոււմ կհայտնվի բանտում, որտեղից հազիվ թե մինչեւ կյանքի վերջը դուրս գա: Իսրայելյան փորձագետները նաեւ համոզված են, որ Թրամփի թիմը հասցրել է տեղը տեղին զզվել Նեթանյահույից, եւ ուրախությամբ կընդունի նրա բանտ նստելու եւ ավելի հավասարակշիռ անձնավորության իշծանության գալու փաստը:
Արդյունքում, Նեթանյահույին մնում է որքան կարող է, պատերազմների շարքը երկարացնել:
