Ընկեր Կիմն արդեն հնարավորություն ունի միջուկային հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ողջ տարածքին
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակի առթիվ անցկացված ռազմական շքերթում ներկայացվել է նորագույն` պինդ վառելիքով գործող «Հվասոնգ-20» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Առկա տվյալներով, այն կարող է թռչել մինչև 15 000 կիլոմետր և կրել մի քանի (տվյալները տարբեր են` 6-ից մինչեւ 12) միջուկային մարտագլխիկ։ Եթե տվյալները հաստատ են, ապա դա նշանակում է, որ Կիմ Չեն Ինը կարող է միջուկային հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ողջ տարածքին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
