Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա «Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ) Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման

Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում կոտրել են «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան փականը

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել են այսօր՝ հոկտեմբերի 11-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 10-ի՝ ժամը 15:30-ից մինչև հոկտեմբերի 11-ի՝ 09:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արզնի բնակավայրի 10-րդ փողոցում գործող «Հայփոստ»-ի  2212 մասնաճյուղի դռան փականը, մտել ներս, տակնուվրա արել, ստահակը կամ ստահակները հավանաբար գումար են փնտրել, ապա դրամարկղից գողացել են գումարը և «Հայփոստ»-ի աշխատակցին պատկանող գումարը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում․ ՔՊ ցուցակից դուրս է գալիս, որ փոխքաղաքապետ մնաԶելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՊարո՛ն ընկեր Փաշինյան ջան, էս մարդիկ մի կենացը զոռով են հիշում, պռավի 2500 հարցը ո՞նց հիշենՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ ԿարապետյանինԻնչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել ՄինասյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՕրվա խորհուրդ. Մայիսի 7 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԵրեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված