Ըստ Ավինյանի օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Քաղաքապետը ներկայացրել է աղբավայրում տիրող իրավիճակը՝ նշելով, որ լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են։
«Օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է, բայց քամիների փոփոխությամբ պայմանավորված՝ դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ»,- ասել է Ավինյանը։
Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից, որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքեր։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝