Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Վարդան Ղուկասյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

Ներքաղաքական
ԴՕԿ կուսակցության լրատվական գրասենյակը տեղեկացնում է, որ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը մասնակցելու է 2026 թվականին նախատեսված Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին։
 
«Վարդան Ղուկասյանը և ԴՕԿ կուսակցությունը հավատարիմ են մնում իրենց սկզբունքներին՝ շարունակելով պայքարը արդարության, օրենքի գերակայության և ժողովրդի շահերի պաշտպանության համար։
 
ԴՕԿ կուսակցությունը մտնում է քաղաքական պայքարի նոր փուլ՝ առաջնորդվելով համոզմամբ, որ Հայաստանի ապագան հնարավոր է կառուցել միայն արդարության, ազնվության և ազգային համերաշխության հիմքի վրա։
 
Այս որոշմամբ կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կանգնելու յուրաքանչյուր այն քաղաքացու կողքին, ով հավատում է արդար ընտրությունների, պատասխանատու իշխանության և արժանապատիվ պետության գաղափարին։
 
ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում բոլորին միանալ արդարության շարժմանը և համատեղ քայլերով ձևավորել մի Հայաստան, որտեղ արդարությունը ոչ թե խոսք է, այլ իրականություն», - ասված է հայտարարության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ