Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». Էջմիածնում ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն ինքն էլ է «կեղեքիչ իշխանությունների» մաս կազմել. Երվանդ Զախարյանի օգնական էր

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բուռն քննարկվեց Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի՝ մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցը:

ՔՊ վարչության նիստից հետո նա լրագրողների հետ վահագնալեքսանյանական ոճով զրույցում քաղաքական կոշտ որակումներ էր հնչեցրել նախկին նախագահների եւ նրանց թիմերի հասցեին, Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։ Ջաբրայիլը (Մեխակավան) ազատագրած հոր՝ հանգուցյալ հրամանատար Մեխակ Մեխակյանի պատգամն ուրանալու մասին հարցից էլ քաղաքապետի թեկնածուն ընկել էր ցայտնոտի մեջ եւ ասել, որ Արցախը ոչ թե իրենց թիմն է հանձնել, այլ՝ նախկինները․ «Իմ հոր եւ իր մարտական ընկերների արյունով շահած հայրենիքը նախկինները կեղեքել են, Արցախը, արցախցուն հարստահարեցին, էսօր փոխանակ ամաչեն, գլուխները կախեն, մեծ-մեծ խոսում են․․․»։

Իրականում Մեխակյանն ինքն էլ է այդ «կեղեքիչ իշխանությունների» մաս կազմել, պետական ապարատում է աշխատել: Մենք տեղեկացանք, որ նա եղել է Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի օգնականը, ապա Կադաստրի կոմիտեից տեղափոխվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն:
Երբ նախկինների «ամենակարկառուն» ներկայացուցիչ Զախարյանը նախարար է նշանակվել, Արգիշտիին էլ իր հետ է տարել։ Նրան ճանաչողները պատմում են, որ ժամանակին երիտկարիերիստը երազում էր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնել, բայց այսօր նրա մասին անունով է խոսում։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ