Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». Կարեն Սարուխանյանի 16-ամյա զարմիկը, ով Ավանի հոգեկան առողջության կենտրոնում է թմրանյութերի նկատմամբ «հետաքրքրության» պատճառով, ինքնավնասման փորձ է արել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զարմիկը՝ քրոջ որդին, երկու օր առաջ ինքնավնասման փորձ է արել։ Դեպքը տեղի է ունեցել Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ գտնվելիս է եղել տղան։ Գյումրեցիները պատմում են, որ 16-ամյա տղան թմրանյութերի նկատմամբ «հետաքրքրության» պատճառով է հայտնվել այդ կենտրոնում։ Ասում են նաեւ, որ դեպքից հետո պատգամավոր քեռին գնացել, բերել է տուն, սակայն Հոգեկան առողջության կենտրոնից դիմել են ոստիկանություն եւ տղային նորից կենտրոն են վերադարձրել, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում։

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ տղայի ինքնավնասման դեպքով վարույթ է նախաձեռնվել։ «Անձը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված։ Նյութերը ստացվել են մեզ մոտ, նախաձեռնվել է քրեական վարույթ, այլ մանրամասներ չկան»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։ Երկու օր է՝ մենք փորձում ենք պարզաբանում ստանալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր զանգերին։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ թմրանյութի թեմայով Սարուխանյանն ինքն էր սկանդալների կենտրոնում հայտնվել։

Գյումրու ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար, քանի որ լուրեր կային, որ նա թմրանյութ գործածած վիճակում վեճ է հրահրել։ Ձերբակալվել էին Սարուխանյանի բարեկամը եւ ավագանու ՔՊ անդամ։ Այն ժամանակ Սարուխանյանը ստիպված եղավ հրապարակել թեստի պատասխանը, որը, ըստ փաստաթղթի, բացասական էր եղել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ