Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Թերթ». Արման Թաթոյանի ուշացածության սինդրոմը

Մամուլի տեսություն

«Թերթ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն իր պաշտոնավարման տարիներից այդքան էլ վատ հիշողություններ չի թողել, հիմա որոշել է մտնել քաղաքականություն։ Թաթոյանի նման ցանկության մասին մենք գրել էինք դեռ ամիսներ առաջ՝ նաև տեղեկացնելով, որ բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ:

Բանակցությունները, կարծես, ինչ-որ արդյունք տվել են, իսկ թե ինչ ելքով, կանդրադառնանք առաջիկայում: Նա օրերս ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ձևավորման մասին, որը նաև առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի: Հասկանալի է, արդեն որպես քաղաքական ուժ (կուսակցություն, կուսակցությունների դաշինք):
Ավելին, Թաթոյանն ասել է, որ իրենք հավակնում են իշխանություն ձևավորել, իսկ ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրությունների, հավակնել հաղթանակի:

Հայաստանյան քաղաքական դաշտի համար ամենացավոտ խնդիրներից մեկը մնում է ուշացածության սինդրոմը: Եվ այս դեպքում էլ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ հենց հիմա։ Թաթոյանը տարիներ շարունակ խուսափում էր քաղաքական հայտարարություններից, իրեն մաքսիմալ հեռու էր պահում ընդդիմադիր հարթակներից. խուսափում էր նույնիսկ իր՝ քաղաքական դաշտ մտնելու մասին տեղեկությունների մասին հարցերին ուղիղ պատասխան տալուց։ Եվ ահա, նրա այս ակտիվությունը համընկավ երկրի ներսում ուժեղացող նոր ընտրական ցիկլի սպասումների հետ։ Բնական է, որ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ սա գաղափարակա՞ն ընտրություն է, թե՞, ավելի շուտ, իրավիճակային շանսի օգտագործում։

Թաթոյանը հիմա ներկայանում է «հասարակական պահանջով», սակայն չի պարզաբանում, թե ովքեր են կազմում իր թիմը, ինչ փորձ ունեն նրանք, ովքեր են իր թիկունքում և ինչ իրական ծրագրեր են առաջարկելու։ Առանց հստակ թիմի և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության՝ բոլոր հավակնություններն ու հայտարարությունները մնում են ընդհանուր բնույթի կարգախոսների մակարդակին։ Ամենախնդրահարույցն այն է, որ Թաթոյանը փորձում է պահպանել «անկախ» գործչի իմիջը, բայց քաղաքական դաշտ մուտք գործելիս այդ պատրանքը փլվում է։ Հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ում հետ է նա պատրաստվում կառուցել իր ծրագիրը։ Այս ամենը հիշեցնում է ոչ թե այլընտրանքային ուժի կամ գործչի հայտ, այլ ուշացած մուտք քաղաքական լաբիրինթոս, որտեղ դիրքերն արդեն վաղուց զբաղված են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ