ՌԴ նախագահը «Աշխատանքի հերոս»-ի կոչում է շնորհել Նիկիտա Սիմոնյանին
ՍպորտՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Աշխատանքի հերոս»-ի կոչում է շնորհել «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին:
Սիմոնյանը խորհրդային և ռուսաստանյան ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Նա գլխավորել է Երևանի «Արարատ» ակումբը` թիմին հռչակավոր հաջողություններ բերելով ԽՍՀՄ առաջնություններում և գավաթներում։
Սիմոնյանը ներկայում զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին փոխնախագահի պաշտոնը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
