Մխիթարյանը` Կիվուի հետ աշխատանքի մասին
ՍպորտՄիլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականի հետ զրույցում՝ խոսել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Կիվունի հետ աշխատանքի մասին.
«Դեռ վաղ է վերջնական գնահատական տալ, քանի որ միասին աշխատում ենք ընդամենը մի քանի ամիս, բայց նրա մանրակրկիտ մոտեցումն ինձ շատ է դուր գալիս։ Նա մեծ ուշադրություն է դարձնում մանրամասներին, ինչը մեծ մարզիչների հատկանիշ է։ Նրա մարզումները դինամիկ են, ինտենսիվ, երբեմն խառնաշփոթ, բայց միշտ հետաքրքիր և ֆիզիկապես պահանջկոտ։ Դա մեզ պահում է կենտրոնացված, և այդ էներգիան փոխանցվում է խաղերին։ Կիվուն օգնել է թիմին հոգեբանորեն առաջ շարժվել նախորդ մրցաշրջանից հետո՝ անցյալը մնում է անցյալում, բայց ապագան կարելի է կերտել»:
