Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

Գյումրիում հասկանում են, որ Փաշինյանը կանգ չի առնի, եւ պատրաստ են դրան

Մամուլի տեսություն

Գ­յում­րիի մեր միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր հայտ­նում է, որ «հայ­րա­քա­ղա­քում» լավ գի­տակ­ցում են, որ Նի­կոլ Փա­շին­յա­նից ե­կող ներ­կա ճնշում­նե­րը կանգ չեն առ­նե­լու, ա­վե­լին՝ սպաս­վող խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ դրանք միայն սրվե­լու են: Պատ­ճա­ռը եւս հաս­կա­նում են՝ Փա­շին­յա­նի հա­մար Գ­յում­րին ու­նի խորհր­դան­շա­կան ի­մաստ, եւ ներ­քուստ այն հա­մոզ­մուն­քին է, որ այն­տեղ պարտ­վե­լով, կպարտ­վի նաեւ ողջ  Հա­յաս­տա­նում: Եվ ե­թե չտի­րի քա­ղա­քի վար­չա­կան ռե­սուր­սին, ա­պա քիչ ար­ժեք եւ հե­ղի­նա­կութ­յուն ու­նե­ցող մարզ­պե­տա­րա­նի մի­ջո­ցով ո­չինչ ա­նել չի կա­րո­ղա­նա: Ըստ այդմ էլ՝ մնում է մե­ծաց­նել ճնշու­մը՝ քա­ղա­քի կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ի­րե­նով ա­նե­լու հա­մար:

­Բայց նաեւ, ըստ աղբ­յու­րի, այդ փաս­տը գի­տակ­ցե­լով հան­դերձ, Գյում­րիի իշ­խա­նութ­յուն­նե­րը (խոս­քը քա­ղա­քի իշ­խա­նութ­յան մեջ ներգ­րավ­ված բո­լոր ու­ժե­րի մա­սին է), նաեւ հաս­կա­նում են, որ Փա­շին­յա­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը բա­վա­կա­նին սահ­մա­նա­փակ են: «Ե­ղած բո­լոր տար­բե­րակ­ներն ար­դեն ու­սում­նա­սիր­վել կամ փոր­ձարկ­վել են, բայց արդ­յունք չկա»,- նշում է աղբ­յու­րը: Ըստ այդմ` շա­րու­նա­կե­լու է հիմ­նա­կան շեշ­տը դնել Գ­յում­րիի եր­կու ա­վան­դա­կան թե­ւե­րի՝ Վար­դան Ղու­կաս­յա­նի եւ Մար­տուն Գ­րի­գոր­յա­նի հին հա­կա­սութ­յուն­նե­րը խո­րաց­նե­լու վրա: «Հենց դա էլ Սր­բա­զա­նին բանտ տա­նե­լու հիմ­նա­կան ի­մաստն էր: Ժա­մա­նա­կին նա կա­րո­ղա­ցավ մեկ հայ­տա­րա­րի բե­րել Ղու­կաս­յա­նի եւ Գ­րի­գոր­յա­նի թի­մե­րին, եւ վե­րեւ­նե­րում մտա­ծում են, որ նրան բան­տում պա­հե­լով` կա­րող են, այս­պես ա­սած, Սր­բա­զա­նի այդ է­ֆեկ­տը «դուրս գրել», ո­րը կտա­նի Ղու­կաս­յա­նի եւ Գ­րի­գոր­յա­նի մի­ջեւ նոր պա­ռակ­տում­նե­րի: Իսկ դրա­նից հե­տո քա­ղա­քա­յին իշ­խա­նութ­յու­նը խլե­լը կդառ­նա «տեխ­նի­կա­յի խնդիր»: Բայց այդ եր­կու թի­մե­րում էլ լավ հաս­կա­նում են խա­ղի ողջ ի­մաս­տը: Նաեւ, որ պա­ռակտ­ման դեպ­քում եր­կուսն էլ հայտն­վե­լու են պարտ­վո­ղի վի­ճա­կում, եւ կան փո­խա­դարձ խոս­տում­ներ, որ ոչ միայն չեն բախ­վե­լու, այլ ցան­կա­ցած ճնշման դեպ­քում բո­լոր մի­ջոց­նե­րով ի­րար ա­ջակ­ցե­լու են»:

­Բայց աղբ­յու­րը նաեւ կար­ծում է, որ Նի­կո­լը եւս կա­րող է փո­խել սխե­ման: «Այ­սինքն, Գ­յում­րիում սպա­սում են ան­գամ Փա­րա­քա­րի պատ­մութ­յան պես մի բա­նի, բայց դրան եւս պատ­րաստ են»,- կար­ծում է աղբ­յու­րը: Նաեւ նշե­լով, որ պա­սիվ պաշտ­պան­վող­նե­րի դե­րում չեն մնա, եւ ՔՊ-ա­կան­նե­րի հետ կապ­ված վեր­ջին սկան­դա­լա­յին պատ­մութ­յու­ննե­րը պար­բե­րա­բար կրկնվե­լու են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ