Մոսկվա-Բաքու հակամարտությունն ավարտվել է. Ռուս փորձագետ
ՄիջազգայինՌուսական փորձագիտական աղբյուրը, Պուտինի եւ Ալիեւի երեկվա հանդիպման ֆոնին, գնահատել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները` գրելով.
«Արևելքում միայն ուժն է հարգվում։
Մոսկվա-Բաքու հակամարտությունն ավարտվել է, սակայն դրան նախորդել է Կրեմլի լայնածավալ աշխատանքը։
Ի պատասխան Ադրբեջանի ռուսաֆոբիայի և անամոթության, Ռուսաստանը.
➖հարվածել է Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի հանցավոր թևին։
➖արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին Հնդկաստանի միջոցով։
➖ճնշել է ադրբեջանական լոբբիին։
➖կիրառել է Բաքվի համար ցավոտ տնտեսական պատժամիջոցներ։
➖հրթիռներով հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական նավթավերամշակման գործարաններին։
Արդյունքում, Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հանկարծ հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները այս տարի «հաջողությամբ զարգացել են», և բոլոր նախագծերը «հաջողությամբ իրականացվում են»։
Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման թափը պահպանելու համար, պատասխանել է մեր նախագահը Ալիևին»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝