Ամեն ինչ փչացրին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱՄԵՆ ԻՆՉ ՓՉԱՑՐԻՆ
(ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ 0 ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից հայտնում են, որ այդպես է լինում այն երկրների հետ, երբ տվյալ երկիրը իր ֆեդերացիան վստահում է դդմազգիների ներկայացուցչի։
**
ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ
Պարի պետականից հայտնում են, որ եթե Վանեցյանը ԱԱԾ-ի պետ լինելու համար Նիկոլի առաջ ճոճվող կամուրջի վրա շալախո էր պարում, ապա վարչապետ դառնալու համար պատրաստ է ստրիպտիզ պարել։
**
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՎԱԴՐՈԲԵՐ
(«ՀԱ՞Վ ԷՐ ՆՍՏԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ, ԲՈԼՈՐԸ ՍԽԱԼ ԵՆ ԶԵԿՈՒՑԵԼ, ԻՆՔԸ ՈՉ ՄԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՞» ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Արաքս» թռչնաֆաբրիկայից հայտնում են, որ դե, իհարկե, հավ չէր, այլ Էրդողանի` Հայաստանին նվիրած պիտուխ։
**
ՁԵՐ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՀԱՆԵՔ, ՆՈՐ
(ՔՊ-ԱԿԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԴԱՎԻԹ ԱԽՏՈՅԱՆԻ ԿՆՈՋ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԾԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ԱՄՈՒՍՆՈՒ ԵՂԲՈՐ՝ ՄՀԵՐ ԱԽՏՈՅԱՆԻ ՀԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էտ որ ՔՊ -ականը իր ախպոր կնկան դոփում էր, չէի՞ր տեսնում, Սրբազանի քեռակնոջն էիր տեսնո՞ւմ։
**
ՀԱՐՑ` ՎԱՆԵՑՅԱՆԻՆ
Բայց ինչո՞ւ էր Սամվել Բաբայանը հենց ձեր անունը տալիս, Արթուր Վանեցյան։
**
СУХОИ ОТКАЗ
(ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱԼՅԱՆԸ ԵՎ ԻՐ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԶԱՎԹԵԼՈՒ ԵՎ ԻՆՔԸ ԱՅԴՏԵՂ ՉԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՅԴ ԱՄԵՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իմ ամուսինը ինձ հետ ինչ կապ ունի` ոչ հորս կողմից ա բարեկամ, ոչ` մորս։
**
ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԹԱՐՍ ԳՈՐԾԸԹԱՑ
(ՔՊ-Ն ԱԺ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒԺՔՐՈՋԸ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ եթե նախկին ԱԺ-ում առողջապահության հանձնաժողովի նախագահը հանրահայտ դոկտոր-պրոֆեսոր էր, իսկ հիմա բուժքույր, ապա հաջոդ խորհրդարանում հաստատ կարա սանիտարկա էլ լինի։
**
ԲՐՅՈՒՍԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ` <<ՀԱՅԵԼԻ>> ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՈՃՈՎ
(«ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԼՈՒՍԱԲԱՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ» ՆԻԿՈԼԻ ԳՐԱՌՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սատանա կա քաղաքում… սատանաաաաա…
**
ՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱԽԱՂ
Միջանցքը` ճանապարհ է,
Ճանապարհը` միջանցք է,
Խաղաղությունը` պարտություն է,
Պարտությունը` նորաձեւ է…
**
ИДИ ТЫ... ԿԱՄ ՆԻԿՈԼԸ` ԻԼՀԱՄԻՆ
(ՀԱՅՏՆԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Դու չպիտի ինձ ասես` դա միջանցք ա, թե ճանապարհ, քո երկրով անցնողը միջանցք ա, մերովը` ճանապարհ։
**
ՀՀ ՆԱԽԿԻՆ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՆԻԿՈԼԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԴԵԲԱՏԻ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլ ջան, էն ա Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ հաճախակի հանդիպում ես, քեզ ֆուտբոլի գնդակի պես պասերով տշում են, նրանց ավելացրու քո նոր բարեկամ Պակիստանի նախագահին, երեքը կլրանա։
