Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Բարսեղյանը պատմել է իր և Ռոնալդուի ուշագրավ զրույցի մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի»  ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հունգարական Nemzeti Sport-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ էր խոսել Կրիշտիանու Ռոնալդուի հետ Պորտուգալիայի դեմ սեպտեմբերին Երևանում կայացած հանդիպման (0-5) ժամանակ.

«Պորտուգալացիների դեմ մրցավեճի երկրորդ խաղակեսում Ռոնալդուն հարցրեց ինձ, թե ինչու ենք մենք այդքան խորը պաշտպանվում և չենք փորձում գոլ խփել։ Ես պատասխանեցի` «Եթե այդքան հեշտ լիներ»։ Ապա նա կատակեց՝ ասելով, որ ինքը մեկ գոլ կխփի, հետո իմ հերթը կլինի։ Եվ իրոք, կես րոպե անց նա գոլ խփեց՝ ցույց տալով, որ հիմա իմ հերթն է»,- ասել է Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ ընտրական F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը երեք միավորով` երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ