Մելիքյանը փոխել է թիմը մոտիվացիայի ու մթնոլորտի տեսանկյունից. Իվու
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է մի շարք թեմաների:
«Թիմում մթնոլորտը շատ է փոխվել՝ թե՛ հանդերձարանում, թե՛ մարզումներին: Իռլանդիայի դեմ հաղթանակը վստահություն տվեց մեզ:
Մելիքյանը լավ մարզիչ է ու լավ մարդ: Նա փոխել է թիմը մոտիվացիայի ու մթնոլորտի տեսանկյունից: Նա առաջնորդ է, մեզ հենց այդպիսի մարզիչ էր պետք»,- ասել է Իվուն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
