Մխիթարյանը` Մոդրիչի հետ սպասվող մրցակցության մասին
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականի հետ խոսել է նաեւ առաջիկայում խաղադաշտում սպասվող իր և Լուկա Մոդրիչի հանդիպման և մրցակցության մասին.
«Դերբին իմ և Մոդրիչի միջև չէ, այլ «Միլանի» և «Ինտերի»։ Սակայն Մոդրիչը օրինակ է նրանց համար, ովքեր սիրում են այս խաղը և հավատում ֆուտբոլին։ Նա ունեցել է արտակարգ կարիերա և ցույց է տալիս, որ ճիշտ մտածելակերպով կարելի է շատ երկար խաղալ։ Կարծում եմ՝ նա դեռ երեք կամ չորս տարի ունի բարձրագույն մակարդակում։
Նա նաև ինձ է դրդում շարունակել։ Ես չեմ խոսում պայմանագրիս ժամկետի լրանալու մասին, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ֆուտբոլ խաղալ որքան հնարավոր է երկար։ Այս ամենը, սակայն, մեկ պայմանով՝ որ ես դեռ կարողանամ ինչ-որ բան տալ թիմին։ Երբ զգամ, որ այլևս նույն ուժը չունեմ, կասեմ «ցտեսություն» բոլորին և շնորհակալություն»,- նշել է Մխիթարյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
