Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը

Ինչպես են նշել Աբովյանի դրամատիկական թատրոնի 45-ամյակը

Մշակութային

Հոկտեմբերի 6-ին Աբովյանի դրամատիկական թատրոնում անցկացվեց թատրոնի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի համայնքապետարանի կրթության ու մշակույթի բաժինների պատասխանատուներ, հյուրեր և թատերական գործիչներ:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց թատրոնի պատմությունը ներկայացնող փաստագրական ֆիլմ, ներկայացվեցին թատերական մանրապատումներ թատրոնի խաղացանկից: Թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը շնորհակալագրերով պարգևատրեց Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին՝ թատրոնի կողքին լինելու և մշակութային կյանքի զարգացմանն աջակցելու համար: Պարգևատրվեցին նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շնորհակալության արժանացան թատրոնի երկարամյա աշխատակիցներ՝ դերասանուհի Զոյա Աղաջանյանը և ներկայացումների կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը թատրոնին պարգևատրեց ՀԹԳՄ ոսկե մեդալով՝ վերջին տարիներին ունեցած լուրջ ստեղծագործական ձեռքբերումների համար և հոբելյանի առթիվ:

ՀԹԳՄ-ի անունից հանդիսությանը մասնակցեց և ողջույնի խոսք ասաց ՀԹԳՄ նախագահի տեղակալ Սոնա Մելոյանը, ով բարձր գնահատեց թատրոնի կոլեկտիվի բազմամյա գործունեությունը և մաղթեց շարունակական ստեղծագործական հաջողություններ:

Աբովյանի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1980 թվականին՝ մշակույթի պալատի «Հայելի» ժողթատրոնի հիմքի վրա և տարիների ընթացքում դարձել է քաղաքի մշակութային կյանքի անբաժան մասը՝ բեմադրելով հայ և արտասահմանյան հեղինակների գործեր, պահպանելով ավանդույթները և հաղթահարելով դժվար ժամանակներ:

Այսօր թատրոնի տնօրինությունը վստահված է բեմադրիչ Արմեն Սարգսյանին: Նրա հետևողական ստեղծագործական և կազմակերպչական աշխատանքի շնորհիվ թատրոնը վերածնվել է և դարձել մշակութային կարևոր հարթակ՝ նոր շունչ հաղորդելով Աբովյանի թատերական կյանքին: Թատերախումբը հանդես է գալիս բազմազան ու բարձրարվեստ բեմադրություններով, հաստատում միջազգային համագործակցություններ և արժանանում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ