Ծանրամարտի ԱԱ-2025. Աննա Ամրոյանը ավարտեց ելույթը
Սպորտ
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության յոթերորդ օրը մրցահարթակ դուրս եկավ կանանց Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչը՝ 77 կգ քաշային Աննա Ամրոյանը։
19-ամյա ծանրորդուհին B ենթախմբում պոկեց 100 կգ և հրեց 130 կգ։ Երկամարտում նա գրանցեց 230 կգ արդյունք՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
