Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչո՞ւ Քոչարյանը որոշեց ասուլիս տալ

Մամուլի տեսություն

ՀՅԴ-ին մոտ կանգ­նած մեր աղբ­յու­րը վստահ է, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ե­րեկ­վա ա­սու­լի­սն ու­ներ ա­ռաջ­նա­յին նման նպա­տակ­ներ. նախ` ցույց տալ, որ ինքն իր դիր­քում է, այն է՝ վե­րահս­կում է «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յու­նը: Երկ­րորդ, որ գա­լիք ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ փոր­ձե­լու է ձե­ւա­չա­փը պահ­պա­նել: Եվ, ա­մե­նա­կա­րե­ւոր­նե­րից մե­կը, այդ կերպ նաեւ վստա­հութ­յուն ներշն­չել իր թի­մին, թե ա­մեն բան լավ է, չմտա­ծեք:

Աղբ­յու­րի ներ­կա­յաց­մամբ. «Այս պա­հին, ինչ­պես է­լի ա­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել են, ՀՅԴ-ի մեջ եւ հատ­կա­պես շար­քե­րում պահ­պան­վում են միան­գա­մայն լուրջ մտա­հո­գութ­յուն­ներ «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան գոր­ծու­նեութ­յան մա­սին ընդ­հա­նուր առ­մամբ, եւ ՀՅԴ-ի մա­սով՝ որ­պես սե­փա­կան կու­սակ­ցութ­յան: Եվ դա միայն խո­րա­նում է ա­մեն ան­գամ այն բա­նից հե­տո, որբ հրա­պա­րա­կավ իշ­խա­նութ­յուն­նե­րը մեզ հա­մա­րում են, այս­պես ա­սած, «ե­րա­զանք­նե­րի ընդ­դի­մութ­յուն»՝ մատ­նան­շե­լով ա­նող­նա­շար, ա­նա­տամ գոր­ծու­նեութ­յու­նը խորհր­դա­րա­նում եւ առ­հա­սա­րակ: Իսկ կու­սակ­ցա­կան շար­քե­րում գո­նե ներ­քուստ հաս­կա­նում են, որ դրա­նում ճշմար­տութ­յան լուրջ բա­ժին կա: Այն, որ ներ­քին քննար­կում­նե­րում, թե ինչ ենք ա­րել այս տա­րի­նե­րին, ի վեր­ջո հաս­նում են ան­հար­մար լռութ­յան, հենց այդ ներ­քին մթնո­լոր­տի մա­սին է խո­սում: Ու ան­մի­ջա­պես էլ մյուս հարցն է գա­լիս՝ բա ի՞նչ ենք ա­նե­լու: Իսկ դա իր հետ բե­րում է այն հար­ցը, թե պե՞տք է նույն ձե­ւա­չա­փով գնալ հա­ջորդ ընտ­րութ­յուն­նե­րին, երբ այդ հար­ցե­րը դնե­լու է ար­դեն ժո­ղո­վուր­դը եւ ստիպ­ված ես լի­նե­լու պա­տաս­խա­նի փո­խա­րեն գլուխդ կա­խել:

Այդքա­նից բա­ցի, տա­րա­կու­սանք­ներ կան նաեւ «Հա­յաս­տա­նի» ոչ ՀՅԴ-ա­կան հատ­վա­ծում: Բո­լորն են հաս­կա­նում, որ վար­կա­նի­շի լրջա­գույն խնդիր կա, այ­սինքն, այն դե­րը եւ ման­դատ­նե­րի քա­նա­կը, ո­րը կա­րո­ղա­ցան ան­ցած ընտ­րութ­յուն­նե­րին վերց­նել, հի­մա գործ­նա­կա­նում հնա­րա­վոր չէ: Այդ դեպ­քում, ով­քե՞ր են դուրս թռչե­լու, ի՞նչ պա­հանջ­ներ կներ­կա­յաց­նի ՀՅԴ-ն, պե՞տք է այլ կու­սակ­ցո­ւթյուն ներգ­րա­վել դա­շինք, ո­րը եւս իր բա­ժի­նը պետք է ստա­նա: Իսկ ի՞նչ է լի­նե­լու, ե­թե հա­զիվ 7 տո­կո­սի շե­մը անց­նեք, ման­դատ­նե­րի նման պա­կա­սի դեպ­քում ո՞ւմ են դրանք հաս­նե­լու: Այ­սինքն, շատ լուրջ խմո­րում­ներ կան ողջ դա­շին­քով մեկ, ո­րը, կրկնեմ, միայն խո­րա­ցող ըն­թացք ու­նի, եւ կա­րող է այն­պես լի­նել, որ ար­դեն ընտ­րութ­յու­ննե­րից ա­ռաջ ա­մեն մե­կը սկսի մտա­ծել սե­փա­կան գլխի ճա­րը տես­նե­լու մա­սին:

Այդ վի­ճա­կը պետք է, որ բո­լո­րիցս էլ լավ տես­նի եւ հաս­կա­նա նաեւ Քո­չար­յա­նը: Այ­սինքն, որ ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին կա թի­մի փլուզ­ման վտանգ: Ու հի­մա պար­զա­պես ազ­դակ­ներ է հղում, թե ա­մեն բան լավ է, մենք կհաղ­թենք ու նման բա­ներ: Կար­ծում եմ` ու­շա­ցած ռեակ­ցիա էր, քա­նի որ նույն այդ թի­մում շա­տերը նույ­նիսկ հարց­նում են, թե` լավ, Քո­չար­յանն ի­րո՞ք դեռ քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ է:

Ինչ վե­րա­բե­րում է բուն ՀՅԴ-ին, պա ղե­կա­վար ըն­կեր­նե­րը, մինչ ընտ­րող­նե­րին հաս­նե­լը, նախ պետք է սե­փա­կան թի­մա­կից­նե­րին տան տար­բեր հար­ցե­րի պա­տաս­խան­ներ, այդ թվում, թե ո՞րն է նույն դա­շին­քի մեջ մնա­լու ի­մաս­տը: Որ նորց մի քա­նի­սը նստեն պատ­գա­մա­վո­րա­կան ա­թոռ­նե­րին, իսկ ՔՊ-ա­կան­նե­րը նրանց ծաղ­րե՞ն: Թե՞ այլ ծրագ­րեր կան, ո­րո՞նք են, որ­քա­նո՞վ են դրանց հա­ջո­ղութ­յուն­նե­րը պա­հան­ջում նո­րից «Հա­յաս­տան» դա­շին­քով ընտ­րութ­յուն­նե­րի գնա­լը եւ այլն»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ