ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա»-ին
ՏնտեսությունՀայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար: Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ մեկ այլ որոշմամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում 2025 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխություններով պայմանավորված վերանայվել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի համար սահմանված կարգավորվող ուղիղ պայմանագրերով սահմանված 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների չափաքանակները։
Դրանք զրոյացնելը հնարավորություն է տալիս կորպորացիային տվյալ ամիսներին առաքված ամբողջ էլեկտրական էներգիան շուկայում վաճառել մրցակցային գներով
