Գորիսի պետական քոլեջում դասադուլ ու գործադուլ է (տեսանյութ)
Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում և Գորիսի պետական քոլեջում դասադուլն ու գործադուլը շարունակվում է։
Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենք գիտակցում և ափսոսանքով են նշում, որ ստեղծված իրվիճակում խաթարվում է հարյուրավոր ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքը: Նրանց որակավորմամբ՝ դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այո, հենց նրա գործունեության հետևանքով է, որ խախտվում է ուսանողների իրավունքը: Ուստի և կոչ ենք անում նախարար Ժաննա Անդրեասյանին՝ դուրս գալ պատվեր կատարողի տխուր կարգավիճակից և անհապաղ (հանուն ուսանողների) չեղարկել ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ-ի նշանակման հրամանը»:
Նախարարության որոշումը չեղարկելուց րոպեներ հետո կդադարեցվեն գործադուլն ու դասադուլը, որից հետո Գորիսում՝ նախարարի հետ, քոլեջի կոլեկտիվը ընդհանուր համաձայնության կգա վերջին ամիսներին ծագած բոլոր խնդիրների շուրջ:
https://www.facebook.com/reel/1482504076355626

