Մակրոնի հիմնական դաշնակիցը եւս առաջարկում է հրաժարական տալ
ՄիջազգայինՓորձագետները Մակրոնի համար ամենածանր հարվածներից մեկն են համարում Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը` հրաժարական տալ:
Քաղաքական գործիչը զգուշացրել է, որ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կրում են ճգնաժամի խորացման ռիսկ. ներկայիս պայմաններում կայուն կառավարող մեծամասնություն կարող է չձևավորվել։ Մնում է մեկ տարբերակ` Մակրոնի հրաժարականը, քանի որ Մակրոնի ժամկետի ավարտին ևս 18 ամիս սպասելը չափազանց երկար է։
Այս առաջարկը համարվում է «անսպասելի հարված էր Մակրոնի համար», քանի որ Ֆիլիպը համարվում է «նախագահի հիմնական դաշնակիցներից մեկը և նախկինում աջակցել է նրա քաղաքականությանը»։
«Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը, որը Էմանուել Մակրոնի վաղեմի դաշնակիցն է, ասել է, որ նախագահը պետք է վաղաժամկետ հրաժարական տա։ Նա ասել է, որ երկիրը պետք է դուրս գա ձգձգված քաղաքական ճգնաժամից, որը խաթարում է երկրի կայունությունը»:

