Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հայաստանի հավաքականն այնքան էլ վատը չէ, ինչպես կարծում են շատերը. Բալաժ Տոտ

Սպորտ

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, անգլիական «Բելեքբրն Ռովերսի» հունգարացի դարպասապահ Բալաժ Տոտը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ կայանալիք ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի հանդիպման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին.

«Պետք չէ անտեսել Հայաստանի հավաքականը, նրանք այնքան էլ վատը չեն, ինչպես շատերը կարծում են։ Այն փաստը, որ նրանք հաղթեցին իռլանդացիներին, կարող է մեզ համար նախազգուշացնող նշան լինել, որ մենք պետք է խաղադաշտ դուրս գանք նրանց դեմ, ինչպես արեցինք Պորտուգալիայի դեմ։

Գլխավոր մարզիչը ճիշտ է, եթե մենք երազում ենք աշխարհի առաջնության մասին, ապա անպայման պետք է հաղթենք Հայաստանին տանը։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ սա ճնշում է գործադրում մեզ վրա։ Մենք հարգանքով ենք խոսում մեր մրցակցի մասին, բայց մենք արդեն ցույց ենք տվել տանը, որ կարող ենք մրցակցել աշխարհի լավագույնների հետ»,- Տոտի խոսքերն է մեջբերում nemzetisport-ը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ