2026 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը
Սպորտ
Give Me Sport պորտալի վերլուծաբանները առաջին անգամ ներկայացրել են 2026 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորում է «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապենը, որը ներկայումս Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Երրորդը Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնն է։
2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելենը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ լավագույն հնգյակը եզրափակել է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին։
Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Էրլինգ Հալանդը, Ջուդ Բելինգհեմը, Մոհամեդ Սալահը, Վինիսիուս Ժունիորը և Ռոդրին։
