Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Այսօրվա աղետալի իրավիճակի հետ շաղկապված բոլոր թեմաները քո մենաշնորհն են. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Արցախը հանձնած, Հայաստանի անունից կապիտուլյացիա ստորագրած, երկիրը թուրքական շահերի առջև ծնկի բերած, 5000-ից ավելի զոհեր տված, 150 հազար մարդու տնավեր ու հայրենազուրկ դարձրած, հայ ժողովրդի վզին 13 միլիարդ դոլարի պարտք դրած, միջանցքային տրամաբանությունը ճանապարհի տեղ սղղացնող, չեղած խաղաղությունը ժողովրդի վրա վաճառող միակ մարդը հայտարարում է, թե նախորդ նախագահները վախենում են իր հետ բանավիճեն: 

Իրո՞ք: 

Ինչի՞ շուրջ բանավիճեն. ինչպես կործանել պատմական հաղթանակներ ու համազգային ձեռքբերումներ ունեցած երրորդ հանրապետությո՞ւնը, թե՞ ինչպես փոխել սահմանադրությունը՝ հակառակորդի պահանջով: 

Այսօրվա աղետալի իրավիճակի հետ շաղկապված բոլոր թեմաները քո մենաշնորհն են, հետևաբար ինքդ քեզ հետ կարող ես ազատ բանավիճել: Հատկապես, որ ինչ պետք է այն էլ բանակցել պրծել ես, քո՛ սեփական կետից:

Լավ կանես «Զանգեզուրի միջանցք» խոսույթը համառորեն տարածող Ալիևի, և մյուս երկրների ղեկավարների հետ բանավիճես, մինչև իմփիչմենտի գործընթացը կյանքի կկոչվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ