Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Հայկ Բաբուխանյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Վարդան Ղուկասյանի հետ

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ։ Հանդիպման ընթացքում Հայկ Բաբուխանյանը իր ամբողջական աջակցությունն է հայտնել Վարդան Ղուկասյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալն է։

Իր հերթին Վարդան Ղուկասյանն ընդգծել է, որ քաջատեղյակ է եւ ողջունում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գաղափարախոսությունը ու ակտիվ գործունեությունը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը եւ ՍԻՄ կուսակցության մարզային պատասխանատու Ներսես Ներսիսյանը։

Հանդիպումը անցել է ջերմ եւ կառուցողական մթնոլորտում:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման լրատվական ծառայություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ