ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

Դաժան էր, ցավոտ. Ջիգարխանյանի վերջին օրերի մասին խոսում է նրա սրտակից որդին՝ գործարար Արթուր Սողոմոնյանը

Մշակութային

Այն ամենը, ինչով ես հպարտանում եմ կյանքում, ինձ հեշտորեն չի տրվել»․ հարցազրույցներից մեկում խոստովանել է  ԽՍՀՄ ժողովրդական արտիստին անվանում են հայրենական կինեմատոգրաֆի ռեկորդակիր Արմեն Ջիգարխանյանը:   Անուն, որը դարձավ թատերական խարիզմայի, աշխատասիրության և մշակութային կամրջաշինության հոմանիշ։ Նրա կենսագրությունն արտիստի ճանապարհն է․ նա հաղթահարեց անձնական ու մասնագիտական փորձություններ՝ լեգենդ դառնալու համար։ 6 տարեկան հասակում նրա հայրը լքում է ընտանիքը՝ թողնելով դստերն ու որդուն մոր խնամքին: Երեխաներին մեծացրել է նրանց խորթ հայրը, որին դերասանը հիշում է մեծ ջերմությամբ: Դերասանի մանկությունը տխուր պայամաններում է անցել. Հայրենական մեծ պատերազմը եռում էր, և ռազմաճակատից մռայլ լուրերը խանգարում էին ուրախ իրադարձություններին: Հետագայում դերասանը խոստովանում է, որ մանկության այդ ծանր հուշերի պատճառով չի սիրում տոնական արձակուրդներ ու նվերներ:

Բեմից եւ էկրանից մշտաես սեր ու խինդ ճառագող դերասանի վերջին տարիներն էլ, ցավոք, նրա համար դարձան ճակատագրական, անձնական դրաման նրան գամեց անկողնուն, իսկ վերջին օրերը առհասարակ դաժան էին թե նրա թե իր հարազատների համար: Հայ կինոյի վարպետի վերջին օրերի, նրա հոգում պարփակված ցավի, հայրենիքի հանդեպ հոգին կրխող կարոտի, նրա վերջին պատգամի եւ թե ովքեր են նրան ձերմացրել նրա կյանքի մայրամուտին բացառիկ մանրամասներ է ներկայացնում, ինչպես  Ջիգարխանյանն էր մտերիմների մոտ անվանել ` նրա սրտակից որդին, հայտնի գործարար Արթուր Սողոմոնյանը.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ