Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Քրեական

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա: 
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

 
Տրոլեյբուսի սրահում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վարսենիկ Բ.-ի դին: 

 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 


Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ