Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Մինչ այժմ Հայաստանը չունի հստակ էներգետիկ քաղաքականություն և ռազմավարություն. Արմեն Մանվելյան

Ներքաղաքական

Վ­լա­դի­միր Պու­տի­նի եւ Նի­կոլ Փա­շին­յա­նի վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ ՌԴ նա­խա­գա­հը հի­շեց­րեց, որ հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նը ա­պա­հո­վում է Հա­յաս­տան է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի 30 տո­կո­սը, եւ ըն­թա­նում է ԱԷԿ-ի գոր­ծու­նեութ­յան ժամ­կե­տի եր­կա­րաձգ­ման ուղ­ղութ­յամբ աշ­խա­տանք: Իսկ ա­հա Փա­շին­յա­նը, որ­պես պա­տաս­խան, ա­սաց. «Մենք այժմ աշ­խա­տում ենք և փնտ­րում Հա­յաս­տա­նի հա­մար հար­մար նա­խագ­ծեր` փոքր մո­դու­լա­յին ա­տո­մա­յին հնա­րա­վո­րութ­յուն­ներ, և­ ի­հար­կե, այդ հար­ցում նույն­պես շատ ակ­տիվ երկ­խո­սութ­յուն ու­նենք ՌԴ-ի հետ»: Այն դեպ­քում, երբ մինչ այս պտտվում էին լու­րեր, որ փոքր մո­դու­լա­յին ա­տո­մա­յին բլո­կե­րի թե­մա­յով քննար­կում­ներ կան ԱՄՆ-ի հետ: Այս ա­մե­նի շուրջ «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է Է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յան եւ մի­ջազ­գա­յին հար­ցե­րով փոր­ձա­գետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով ինչ­պես ա­մե­րիկ­յան մո­դու­լա­յին ռեակ­տոր­նե­րի ներդր­մանն, այն­պես էլ է­ներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նութ­յանն առնչ­վող այլ հար­ցե­րի:

— ­Պա­րոն ­Ման­վել­յան, վեր­ջին շրջա­նում ­Հա­յաս­տա­նում, կար­ծես թե, քննարկ­վել էր ա­մե­րիկ­յան մո­դու­լա­յին ռեակ­տոր­նե­րի ներդր­ման հար­ցը։ Ին­չո՞ւ այժմ չի ընտր­վել այդ տար­բե­րա­կը:

— Խն­դի­րը մի փոքր այլ կերպ ձևակերպենք. արդ­յո՞ք ի­րա­կան հո­ղի վրա ե­ղել է ո­րե­ւէ ա­ռա­ջարկ ­Հա­յաս­տա­նին։ Ես ձեզ վստա­հեց­նում եմ, որ ­Հա­յաս­տա­նին եր­բեք ա­ռա­ջարկ չի ար­վել մո­դու­լա­յին կա­յա­նի կա­ռուց­ման վե­րա­բեր­յալ։ Այդ­պի­սի հստա­կե­ցում եր­բեք չի ե­ղել։ Այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե իբր նման ա­ռա­ջարկ­ներ կա­յին ա­մե­րիկ­յան կող­մից, ա­վե­լի շատ PR-ի գոր­ծի­քա­կազմ են, ո­րոնք գոր­ծում են ռե­ժի­մա­յին մա­կար­դա­կով եւ ցույց են տա­լիս, որ պար­զա­պես ի­մի­տա­ցիա է կա­տար­վում, ոչ թե լուրջ գոր­ծըն­թաց։

Եր­կու-ե­րեք տա­րի ա­ռաջ ա­նընդ­հատ բարձ­րա­ձայ­նում էին, թե շու­տով մո­դու­լա­յին կա­յան կլի­նի եւ այլն։ Ես ինքս դե­ռեւս ե­րեք տա­րի ա­ռաջ նշել եմ, որ այդ ա­մե­նը կեղ­ծիք է եւ սուտ. չկա ի­րա­կան բա­նակ­ցութ­յուն առ այն, թե ինչ պետք է կա­ռուց­վի, ա­ռա­վել եւս` մո­դու­լա­յին։ ­Դա եւս սուտ է։ ­Հատ­կա­պես ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րում նման կա­յան­ներ գործ­նա­կա­նում գո­յութ­յուն չու­նեն։ ­Կար միայն մեկ փորձ­նա­կան կա­յան ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րում, սա­կայն հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը մին­չեւ այժմ սեր­տի­ֆի­կա­ցում չեն տվել։

­­Հե­տե­ւա­բար, ­Հա­յաս­տա­նը ո­րե­ւէ ի­րա­կան բա­նակ­ցութ­յուն չի վա­րում ո­րե­ւէ կա­յա­նի կա­ռուց­ման շուրջ՝ լի­նի դա մո­դու­լա­յին, թե այլ տե­սա­կի։ Այ­սինքն՝ ա­սել, թե իբ­րեւ պետք է կա­յա­նա ընտ­րութ­յուն, սխալ է։ Ո­չինչ չի ընտր­վել։ Ըն­դա­մե­նը ե­ղել են հան­դի­պում­ներ, ո­րոնց ըն­թաց­քում հնչել են ո­րոշ ար­տա­հայ­տութ­յուն­ներ։ Իսկ դրանք կա՛մ քա­րոզ­չա­կան են, կա՛մ էլ նպա­տակ ու­նեն ար­տա­քին տպա­վո­րութ­յուն ստեղ­ծե­լու։ Ի­րա­կան, պաշ­տո­նա­կան գոր­ծըն­թաց այս հար­ցում եր­բեք չի ե­ղել։ Ես կա­րող եմ դա վստա­հա­բար հա­վաս­տել։

— Այս պա­րա­գա­յում ա­վե­լորդ չէ՞ խո­սել ­Հա­յաս­տա­նի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ մո­դու­լա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին․ ի՞նչ փու­լում են դրանք գտնվում, դա­դա­րեց­վե՞լ են, սա­ռեց­վե՞լ են, թե՞ պար­զա­պես այլ պատ­ճառ­ներ կան։

— Ես կա­րող եմ վստա­հեց­նել, որ այդ բա­նակ­ցութ­յուն­ներն ան­գամ չեն էլ սկսվել, ո­րով­հե­տեւ ա­մե­րիկ­յան եւ ռու­սա­կան հա­մա­կար­գե­րը սկզբուն­քո­րեն տար­բեր են։ Կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, որ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով՝ ա­մե­րիկ­յան կող­մի կամ հայ­կա­կան վար­չա­կազ­մի ներ­կա­յութ­յամբ, ստո­րագր­վեն ինչ-որ պայ­մա­նագ­րեր կամ ա­վե­լի ճիշտ՝ հու­շագ­րեր, որ­տեղ օ­րի­նակ քննարկ­վի նմա­նա­տիպ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն։ ­Բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ ան­մի­ջա­պես կգան եւ ­Հա­յաս­տա­նում կկա­ռու­ցեն մո­դու­լա­յին կամ այլ հա­մա­կարգ։ Ի­րա­կա­նում ա­մե­րիկ­յան հա­մա­կար­գը այդ­պես չի գոր­ծում։

Օ­րի­նակ, Westinghouse Electric ըն­կե­րութ­յու­նը, որն ա­մե­նա­խո­շոր ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցող կա­ռույց­նե­րից է, իր հա­մար ո­րո­շիչ չի հա­մա­րում՝ դուք Թ­րամ­փի հետ պայ­մա­նա­գիր ու­նե՞ք, թե` ոչ։ Այն ա­ռաջ­նորդ­վում է բա­ցա­ռա­պես իր քա­ղա­քա­կան-տնտե­սա­կան եւ ե­կամ­տա­յին շա­հե­րով։ Ա­հա նմա­նա­տիպ խո­սակ­ցութ­յուն­նե­րի հետ ո­րե­ւէ ի­րա­կան բա­նակ­ցութ­յուն եր­բե­ւէ չի տար­վել։ ­Հե­տե­ւա­բար, նմա­նա­տիպ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նելն ընկ­նում է ան­լր­ջութ­յան դաշտ։

­­Ռու­սաս­տա­նում ի­րա­վի­ճակն այլ է. այն­տեղ շատ կա­րե­ւոր է քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ ձեռք բեր­ված հա­մա­ձայ­նութ­յու­նը, որ­պես­զի ո­րե­ւէ բան կա­ռուց­վի։ Այժմ հարց է ա­ռա­ջա­նում՝ արդ­յո՞ք այս դեպ­քում գո­յութ­յուն ու­նի փո­խա­դարձ հա­մա­ձայ­նութ­յուն։ Ես վստահ եմ, որ այն էլ չկա։ Այ­սինքն՝ ե­թե ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րի կամ ­Վա­շինգ­տո­նի հա­մար ո­րո­շիչ չէ նման հա­մա­ձայ­նութ­յու­նը, եւ ա­վե­լի կա­րե­ւոր է ա­ռան­ձին ըն­կե­րութ­յուն­նե­րի շա­հը, ա­պա ­Ռու­սաս­տա­նի դեպ­քում պար­տա­դիր է պայ­մա­նա­վոր­վել հենց Կ­րեմ­լի հետ։

­­Բայց եր­կու տար­բե­րակ­նե­րում էլ պետք է ընդգ­ծել, որ մաս­նա­գի­տա­կան մա­կար­դա­կով ո­րե­ւէ լուրջ քննար­կում, պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն կամ հրա­պա­րա­կում գո­յութ­յուն չու­նի։

— ­Բայց կա՞ ռու­սա­կան կող­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն այս ո­լոր­տում, թե՝ ոչ։

— Ես չգի­տեմ, թե ­Ռու­սաս­տա­նում ինչ ի­րա­վի­ճակ է տի­րում տվյալ ո­լոր­տում, բայց կա­րող եմ ա­սել, որ այն մար­դիկ, ով­քեր այ­սօր ­Հա­յաս­տա­նում ո­րո­շում­ներ են կա­յաց­նում, պետք է հաշ­վի առ­նեն մի կա­րե­ւոր հան­գա­մանք: ­Հա­յաս­տա­նը չու­նի է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րա­րութ­յուն. այն վա­ղուց լու­ծար­ված է։ Չ­կան մաս­նա­գետ­ներ, ով­քեր կա­րող են վա­րել այդ­պի­սի բա­նակ­ցութ­յուն­ներ եւ խո­րութ­յամբ հաս­կա­նալ ­Հա­յաս­տա­նի առ­ջեւ կանգ­նած է­ներ­գե­տիկ խնդիր­նե­րը։ ­Մինչ այժմ ­Հա­յաս­տա­նը չու­նի հստակ է­ներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նութ­յուն եւ ռազ­մա­վա­րութ­յուն։

Այ­սինքն՝ լրջութ­յան մա­սին խո­սելն ա­նի­մաստ է։ ­Նույ­նիսկ հա­րե­ւան պե­տութ­յուն­նե­րի հետ ո­րե­ւէ լուրջ գործ չի տար­վել։ ­Հա­մոզ­ված եմ, որ ի­րա­կա­նում ո­րե­ւէ լուրջ քայլ չի կա­տար­վում, ըն­դա­մե­նը խո­սակ­ցութ­յուն­ներ են։ ­Քա­ղա­քա­կան ռե­ժի­մը հիմ­նա­կա­նում փոր­ձում է ստեղ­ծել տպա­վո­րութ­յուն։ Գ­նալ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ, ինչ-որ թղթի տակ ստո­րագ­րել ու ա­նու­նը դնել «հու­շա­գիր», որ­տեղ խոս­վում է մո­դու­լա­յին կա­յան­նե­րի մա­սին։ ­Կամ գնալ Կ­րեմլ, հան­դի­պել ­Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ եւ այն­տեղ էլ խո­սել մո­դու­լա­յին կա­յան­նե­րի մա­սին։

­­Բայց ի­րա­կա­նում ռուս­նե­րը մո­դու­լա­յին կա­յան­ներ չեն ար­տադ­րում․ նրանք ար­տադ­րում են փոքր ռեակ­տոր­ներ, ո­րոնք այժմ կա­ռուց­վում են, օ­րի­նակ, այլ երկր­նե­րում։

Կրկ­նում եմ. ­Հա­յաս­տա­նում նոր ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցե­լու շուրջ լուրջ բա­նակ­ցութ­յուն­ներ աշ­խար­հի ո­րե­ւէ երկ­րի հետ այս պա­հին չեն տար­վում։

— ­Հա­յաս­տա­նը ո­րո­շել է եր­կա­րաձ­գել իր ա­տո­մա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը՝ մին­չեւ 2036 թվա­կա­նը: Այս ո­րո­շու­մը կա­րո՞ղ է տար­բեր հե­ռան­կար­ներ բա­ցել ո­լոր­տում։

— Ս­տեղծ­ված ի­րա­վի­ճա­կը նոր չէ, քա­նի որ եր­կա­րաձ­գու­մը հիմք է առ­նում նախ­կին ո­րո­շում­նե­րից։ Ա­տո­մա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ժամ­կե­տի եր­կա­րաձ­գու­մը 10 տա­րով անհ­րա­ժեշտ էր, քա­նի որ ա­տո­մա­կա­յա­նի կա­ռու­ցումն ու շա­հա­գոր­ծու­մը բարդ եւ եր­կա­րա­տեւ գոր­ծըն­թաց է։ Արդ­յուն­քում, կա­րե­լի է ա­սել, որ այս նա­խա­ձեռ­նութ­յու­նը նա­խորդ ո­րո­շում­նե­րի շա­րու­նա­կութ­յունն է։

­­Մաս­նա­գետ­նե­րի հա­մար կա­րե­ւոր հարց է, թե որ­քան արդ­յու­նա­վետ կա­րող է օգ­տա­գործ­վել այս հնա­րա­վո­րութ­յու­նը։ Ե­թե ներ­կա­յիս իշ­խա­նութ­յու­նը շա­րու­նա­կի կա­ռա­վա­րու­մը, դժվար է ակն­կա­լել արդ­յու­նա­վետ կա­ռա­վար­ման օ­րի­նակ­ներ, հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով, որ հա­րե­ւան պե­տութ­յուն­ներ ­Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նն ակն­կա­լում են ­Մե­ծա­մո­րի փա­կու­մը եւ բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում են այդ դիր­քո­րոշ­ման մա­սին։

Մ­յուս կող­մից, ե­թե իշ­խա­նութ­յան գան փոր­ձա­ռու եւ պա­տաս­խա­նա­տու կա­ռա­վար­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հնա­րա­վոր կլի­նի սկսել բա­նակ­ցութ­յուն­ներ նոր ռեակ­տոր­նե­րի կա­ռուց­ման շուրջ։ ­Սա ­Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է ու­նե­նալ լուրջ նշա­նա­կութ­յուն՝ ինչ­պես ազ­գա­յին անվ­տան­գութ­յան, այն­պես էլ է­ներ­գե­տիկ ան­կա­խութ­յան տե­սա­կե­տից, քա­նի որ ներ­կա­յումս եր­կիրն ու­նի միայն գոր­ծող ա­տո­մա­կա­յան, ա­ռանց նո­րա­տիպ ռեակ­տո­րա­յին հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ