Տիկնիզյանի մասնակցությունը Իռլանդիայի դեմ խաղին հարցականի տակ է
ՍպորտՍերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն Իռլանդիա մուտք գործելու համար դեռևս վիզա չի ստացել, «Спорт-Экспресс»-ին տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը:
«Վիզա ստանալու հետ կապված որոշակի բարդություններ կան։ Նաիրն արդեն ժամանել է ազգային հավաքականի ճամբար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ հարցը քննարկվում է և շուտով կլուծվի», - ասել է Կլյուևը։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին: Մինչև այդ` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային թիմը Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կմրցի Հունգարիայի հավաքականի դեմ:
