Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող դառնալ Թրամփին փոխարինողը. ԱՄՆ պետքարտուղար
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է լինել նախագահի թեկնածու 2028 թվականին։
Fox News-ին տված հարցազրույցում պետքարտուղարը անդրադարձել է այն լուրերին, որ Դոնալդ Թրամփն իրեն դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ։
«Ես կարծում եմ, որ փոխնախագահ Վենսը կլինի հաջորդ հանրապետական թեկնածուն, եթե որոշի առաջադրվել։ Նա իմ լավ ընկերն է և հիանալի աշխատանք է կատարում», - նշել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
