Ինչպիսի որոշում է կայացրել դատարանը Սերոբ Գասպարյանի նկատմամբ
ՆերքաղաքականԴատարանը մերժել է «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը, քննության առնելով դատախազի բողոքը, որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նշենք, որ Գասպարյանը տնային կալանքի տակ է։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
