«Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին «Ժողովուրդ». Աննայի արշավը Նիկոլի սրտովը չէ Ռուսաստանը պատրաստ է գործարքների ԱՄՆ-ի հետ, սակայն քաղաքական զիջումներ չեն լինի. Լավրով ԻՀՊԿ խոսնակը հայտարարեց «տնտեսական արմագեդոնի» մասին Զելենսկին վախենում է Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումից հնարավոր «նոր անակնկալներից» ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Ծեծկռտուք՝ Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև

Իրավական
Լրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է.
 
«Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան:
Բանն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:
 
Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը:
 
Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
ՆԳՆ-ից տեղեկությունը հաստատում են:
 
«Վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կան ձերբակալվածներ»,-ասաց Նարեկ Սարգսյանը:
 
Միջադեպի մասնակիցների մի մասն դիմել են փախուստի»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ