Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
ՍպորտՀայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, հայտնում են Հայաաստանի շախմատի ֆեդերացիայից:
Առաջնության 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Խորվաթիայի հավաքականի հետ:
Բոլոր չորս խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով՝ Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան և Արամ Հակոբյան։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
