«Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա «Փաստ». Շիկահողի արգելոցը փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել «Ժողովուրդ». Նոր ցնցումներ են սկսվել գիտության ոլորտում «Իրավունք». Վրթանես Սրբազանի տրտունջը «Փաստ». Ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար ՆԱՏՕ-ն վերանայում է ՌԴ–ի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ. Politico Պուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու. The Wall Street Journal

Արկղերի վրա փամփուշտի հետքեր են եղել, Գևորգն ասել է՝ ինքն է կրակել

Իրավական
Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.
 
«Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած 20-ամյա Գևորգ Հարությունյանը Մերձավանի գերեզմանատանը իրավապահներին է հանձնել արկղեր, որոնց վրա եղել են կրակված փամփուշտի հետքեր: Գևորգը պատմել է, որ արկղերը եղել են «թիրախ»՝ նշանակետին կրակել սովորելու համար:
 
Ավելի վաղ հայտնել էի, որ իրավապահները, մեծաթիվ ոստիկանական զորքով, Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին: Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին:
Գևորգ Հարությունյանը քննչական գործողությունների ժամանակ պատմել է, ոև գերեզմանատան տարածքում է կրակել սովորել:
 
Նշենք նաև, որ հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը: Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը:
 
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին իր տան բակում սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևոր Հարությունյանը, և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանությունները օժանդակելու մեջ»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ