Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք

Աբովյանի դրամատիկական թատրոնը նշում է հիմնադրման 45-ամյակը

Մշակութային
Հայաստանի Թատերական գործիչների միությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-ին Աբովյանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա թատրոնի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի թատրոնի պատմությունը ներկայացնող փաստագրական ֆիլմ, կհանձնվեն պատվոգրեր և շնորհակալագրեր, կներկայացվեն թատերական մանրապատումներ։
 
Թատրոնը հիմնադրվել է 1980 թվականին մշակույթի պալատի «Հայելի» ժողթատրոնի հիմքի վրա։ Տասնամյակների ընթացքում այն դարձել է քաղաքի մշակութային կյանքի անբաժան մասը՝ բեմադրելով հայ և արտասահմանյան հեղինակների գործեր, հաղթահարելով դժվար ժամանակներ և պահպանելով թատերական ավանդույթները։
 
Այսօր թատրոնի տնօրենն է բեմադրիչ Արմեն Սարգսյանը, որի ստեղծագործական ու կազմակերպչական հետևողական աշխատանքի շնորհիվ թատրոնը ոչ միայն վերածնվել է, այլև դարձել է մշակութային կարևոր հարթակ՝ նոր շունչ հաղորդելով Աբովյանի թատերական կյանքին։ Նրա ղեկավարությամբ թատերախումբը հանդես է գալիս բազմազան ու բարձրարվեստ բեմադրություններով, հաստատում միջազգային համագործակցություններ և արժանանում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ