Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, բայց երկամարտում արդյունք չգրանցեց
ՍպորտՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 5-ին Հայաստանն ուներ մեկ մասնակից:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 22-ամյա Գոռ Սահակյանը (71 կգ) պոկում վարժությունում 154 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած քաշը՝ 182 կգ։ Նա երեք մոտեցումն էլ ձախողեց եւ երկամարտում արդյունք չգրանցեց։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
