Շոյգուի կեղծ զարմուհին 100 մոսկվացիներից խաբեությամբ խլել է ավելի քան 200 միլիոն ռուբլի
ՀասարակությունՇոյգուի կեղծ զարմուհին 100 մոսկվացիներից խաբեությամբ խլել է ավելի քան 200 միլիոն ռուբլի։
Ուզբեկստանցի խաբեբան պարզապես փոխել է իր ազգանունը և խաբեությամբ մարդկանց ստիպել ներդրումներ կատարել իր ֆոնդային բորսայում։
27-ամյա Շերիեխոն Օսմանովան մշակել է հանճարեղ ծրագիր. նա փոխել իր փաստաթղթերը՝ Շերիե դարձնելով Շոյգու։ Այս անվան տակ նա ձևացել է, թենախկին նածարարի զարմուհին է և համապատասխան անձանց համոզել, որ իր ընտանիքն ունի սեփական ֆոնդային բորսան` առաջարկելով ներդնել 1,5 միլիոն և ստանալ տոկոսներ։
Տասնյակ զոհեր են դարձել նրա խաբեության զոհը, և նրանց ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 200 միլիոն ռուբլի`, ըստ փաստաբան Սաիդ Յարախմեդովի։ Երբ ներդրողները պահանջել են իրենց գումարը վերադարձնել, պարզվել է, որ ամեն ինչ անհետացել է։ Հիմա նրանք ոստիկանությանը հաղորդումներ են ներկայացնում։ Չի բացառում, որ նշված թվերը դեռ կավելանան:

