Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

Ինչու է կալանավորվել փաստաբան Արմինե Հարությունյանը

Իրավական
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրատվամիջոցներով լայնորեն տարածում է ստացել փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորման լուրը, ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ օբյեկտիվ իրականության հետ, ո՛չ իրավաբանության հետ։
 
Ըստ նշվածի՝ իբրև Ա.Հ.-ը օժանդակել է դատավորի կողմից կաշառք ստանալուն, մինչդեռ դատավորի նկատմամբ որևէ վարույթ և/կամ մեղադրանք առկա չէ, հետևաբար չի կարող խոսք գնալ կաշառք «ստանալու» և առավել ևս կաշառք ստացողին «օժանդակելու» մասին։
 
ԿԱՐԵՎՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ.
 
Վստահաբար հայտնում եմ, որ որպես «կաշառք» ներկայացվող գումարը եղել է փաստաբանական ծառայության մատուցման գումար։ Ի դեպ, տվյալ գործով ստացված ծ/մ գումարի հարկերն էլ վաղուց եղել են վճարված։
 
Առկա չէ գեթ մեկ ապացույց դատավորի և փաստաբանի կոնտակտի և նման բնույթի խոսակցության մասին։ Առկա չէ գեթ մեկ ապացույց փաստաբանի և վստահորդի միջև նման խոսակցություն տեղի ունեցած լինելու մասին։ Հավանաբար, Արմինե Հարությունյանը խանգարում էր ոմանց՝ նկատի ունենալով իր կողմից վարվող խիստ կարևոր քաղաքացիական գործերով (այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով) գրանցած հաջողությունները։
 
Չի կարելի սին ու կեղծ մեղադրանքներով խաղալ մարդկանց անվան ու ճակատագրերի հետ։ Սա մի իրավիճակ է, որ որևէ կերպ չի կարող հաստատվել առաջադրված մեղադրանքը, քանի որ օբյեկտիվ իրականության մեջ որևէ դատավորի կաշառք չի տրվել», - գրել է փաստաբան ԳԱՅԱՆԵ ՊԱՊՈՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ