ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հրեշավոր գործողություն է իրականացվում Միքայել սրբազանի նկատմամբ. ՀՀ վաստակավոր արտիստ

Մշակութային

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ իր վրդովմունքն արտահայտեց.

— Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ հերթական հրեշավոր, բարբարոսական գործողությունը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ Միքայել սրբազանի նկատմամբ, ով մեր հայրենիքի բացառիկ նվիրյալն է՝ իր ներքին մեծ կուլտուրայով, զարգացվածությամբ եւ ոսկեղենիկ հայերենով, ով սիրված է մեր ողջ ժողովրդի կողմից:

Այսպիսով՝ տեղի ունեցավ 7 տարվա ընթացքում բոլոր հանցագործությունների շարքում հերթական հանցագործությունը՝ ստոր, ամոթից եւ խղճից զուրկ ազատազրկում: Սա, իհարկե, նաեւ հարված էր Հայոց Եկեղեցուն: Բացարձակ քաղաքական պատվեր է, որպեսզի իրենց ազգադավ պատուհասն իր տիրոջ` թուրքին հանդիպելիս՝ էլ ավելի լայն եւ երջանիկ ժպտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ