Ռեփեր Դիդին-ն դատապարտվեց 4 տարի 2 ամիս ազատազրկման
ՀասարակությունԱՄՆ դատարանը դատապարտեց հիփ-հոփի ամենահայտնի դեմքերից մեկին։
P. Diddy-ն` Շոն Քոմբսը դատապարտվեց4 տարի 2 ամիս ազատազրկման։
Նա մեղավոր ճանաչվեց կանանց մարմնավաճառության համար տեղափոխելու երկու դրվագով։ Դաշնային դատախազները պահանջել էին շատ ավելի խիստ պատիժ՝ ավելի քան 11 տարի։
Ավելի վաղ Դիդին դատավորին ուղղված նամակում խոստովանեց, որ «մոլորվել է» և «խճճվել է թմրանյութերի և շքեղության մեջ»։
2025 թվականի ամռանը երաժիշտը արդարացվեց շորթման և մարդկանց ապօրինի շրջանառության ավելի լուրջ մեղադրանքներից, սակայն նրան մերժվեց գրավի դիմաց ազատ արձակումը։
Ամերիկյան լրատվամիջոցները նաև հաղորդեցին, որ Դիդին կարող էր ներգրավված լինել Թուփաք Շաքուրի սպանության մեջ, բայց նրան այդ գործով պաշտոնապես մեղադրանք չառաջադրվեց։
