Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ` սեփական օրակարգով: Մեր աղբյուրները պնդում են, որ տեւական ժամանակ է լուրջ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հստակ առաջարկներ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները հիմնովին լուծելու համար։

Արման Թաթոյանին փորձելու են սեւացնել՝ արհեստականորեն կպցնելով «նախկին»-ի պիտակը, քանի որ մասնագիտական դաշտում նրա հետ մրցելու դեպքում կպարտվեն. ինչպես ժամանակին, երբ Արման Թաթոյանը ՄԻՊ-ի պաշտոնում գնում էր մարզեր, իշխանության ու նաեւ ադրբեջանական կողմի խախտումներն էր բարձրաձայնում, ինչը դուր չէր գալիս ՔՊ-ականներին։ Այսպես ասած՝ նրա դեմն առնելու համար անգամ տոտալ դադարեցրին Հ1-ով ՄԻՊ-ի լուսաբանումները, սկսեցին գրասենյակի մեքենաները վերցնելու եւ բյուջեն կրճատելու գործընթաց, որը հանրային պարսավանքի ու միջազգային ճնշման պատճառով դադարեցրին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի վերաբերյալ զրուցել Արման Թաթոյանի հետ, բայց նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ