Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը

Սիրելն ամենօրյա աշխատանք է. Ալեքս Միրզոյանը՝ «ՍիրաSoon» ռեալիթի շոուում

Մշակութային

20 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ, ամիսներ տեւած քասթինգ, ընտրված 12 յուրահատուկ մասնակից, 36 ժամադրություն՝ Հայաստանով մեկ…  Հայկական մեդիան համալրվում է նոր, մասշտաբային, գունեղ ու զգայական նախագծով: Մեկնարկում է «ՍիրաSoon»-ը՝ հայկական առաջին ռեալիթի դեյթինգ շոուն, որը խոստանում է միավորել ռոմանտիկան, ինտրիգը եւ պայքարը՝ մեկ հարթակում։

Շոուի ամենամեծ անակնկալներից մեկն անկասկած մի շարք հիթային երգերի հեղինակ, երգիչ, երգահան, պրոդյուսեր ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ մասնակցությունն է։ Նա այս անգամ իր ուժերը փորձում է ոչ թե երգարվեստում, այլ լրիվ ուրիշ դաշտում, ավելի ճիշտ՝ սիրո խաղադաշտում։ Եվ արդեն հենց առաջին անոնսավորված էպիզոդներում տեսնում ենք, որ Ալեքսը հայտնվում է ինտրիգային միջադեպի կիզակետում։ Թերեւս սա նշանակում է, որ ռեալիթի շոուի ունկնդիրները հաստատ չեն ձանձրանալու, որովհետեւ մասնակիցները, կարծես թե, տրամադրված են ոչ միայն հաղթել, այլեւ անկեղծանալ չափից շատ ու գուցե սիրահարվել։

Ի դեպ, «Իրավունք»-ը փորձեց Ալեքսից մանրամասներ պարզել, թե արդյոք շոուի ընթացքում սիրահարվե՞լ է որեւէ մասնակցի, ինչն, ըստ էության, ենթադրում է ռեալիթի շոուի բովանդակությունը, սակայն նա խորհրդավոր ժպիտով տվեց խոհափիլիսոփայական պատասխան. «Սիրելն աշխատանք է, ամենօրյա՛ աշխատանք։ Եթե ուզում ես իրական սեր, պետք է աշխատես դրա վրա։ Ոչ թե մի օր սիրել ու հետո մոռանալ, այլ ամեն օր՝ ընտրել ու մնալ այդ ընտրության մեջ»։

Այս խոսքերից մնում է միայն եզրակացնել, որ ռոմանտիկ երգիչ, երգահանը ժամանակավորապես, բայց լրջորեն փոխարինել է բեմը՝ սիրային մարտահրավերով։ Եվ, իսկապես սա մարտահրավեր է՝ վիզուալ եւ զգայական առումով։ Շոուի մասնակիցներն անցել են մի քանի փուլով՝ մրցակցելով հազարավոր դիմորդների հետ։ Կգտնե՞ն սեր, ցույց կտա ժամանակը: Բայց Ալեքս Միրզոյանի մասնակցությունն արդեն իսկ հուշում է, որ այս շոուն լինելու է ոչ միայն սիրային, այլեւ՝ երաժշտական, խարիզմատիկ ու անակնկալներով լի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ